Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Բագրատյանը հաշի՞վ էր պահանջում

Բագրատյանը հաշի՞վ էր պահանջում
22.05.2013 | 19:16

Այսօր կառավարության ծրագրի քննարկումներին հաջորդած իր ամփոփիչ ելույթում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, խոսելով Հայաստանի քաղաքական համակարգի վատ որակի մասին, նկատեց, որ դրա հիմքերը դրվել են 90-ականներից: Ռուբեն Հակոբյանն իր խոսքը նաև օրինակներով համեմեց` հիշելով ժամանակին խիստ «մոդայիկ» մի նախադասություն. «Հրանտ Բագրատյանը Վանոյի մոտ վարչապետ է աշխատում»:
Ընդմիջմանը Հրանտ Բագրատյանը, իրեն բնորոշ զգայականությամբ, տասնհինգ րոպե Հակոբյանին բացատրում էր նրա արտահայտած կարծիքի սխալականությունը: Երբ Ռուբեն Հակոբյանից փորձեցին ճշտել, թե ինչ էին խոսում, ու ինչ էր Բագրատյանը նրան տևական ժամանակ համոզում, վերջինս շրջանցեց հարցն ու ասաց, որ ինքն ընդհանրապես քաղաքական համակարգի որակի մասին էր խոսում, իսկ մասնակի զրույցը չի ցանկանում բարձրաձայնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ